My Love

«My Love»
«My Love» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյքի և T.I., )
Ջասթին Թիմբերլեյքի և T.I.սինգլը
«FutureSex/LoveSounds» ալբոմից
ԹողարկվածՀոկտեմբերի 24, 2006
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
ԺանրR&B, հիփ հոփ
Տևողություն4:43
ԼեյբլJive Records, Zomba Group of Companies
ՊրոդյուսերՋասթի Թիմբերլեյք, Թիմբալենդ, Դանյա
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
«SexyBack»
(2006)
«My Love»
(2006)
«Dick in a Box»
(2006)
T.I.-ի սինգլների ժամանակագրություն
«Shoulder Lean»
(2006)
«My Love»
(2006)
«Live in the Sky»
(2006)

«My Love», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Այն թողարկվել է 2006 թվականի հոկտեմբերի 24-ին, որպես Ջասթինի «FutureSex/LoveSounds» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Ջասթի Թիմբերլեյքի, Թիմբալենդի, Դանյայի և T.I.-ի կողմից։

Rolling Stone ամսագրի հետ հարցազրույցում Ջասթինը նշել է որ երգի ստեղծման գործընթացը պահանջել է 2 ժամ պատկերացնելու և կատարելու համար։ Երգը նա նաև բնութագրել է որպես «ռոք-տեխնո բալլադ»։ Երաժշտական քննադատները երգին հիմնականում տվել են դրական արձագանքներ, սակայն որոշները քննադատել են երգի խոսքերի որոշ մասեր։ Pitchfork Media ընկերությունը իր 2006 թվականի լավագույն 100 երգերի ցանկում «My Love» երգին տվել է առաջին հորիզոնականը։ 2007 թվականին երգը Գրեմմիի 49-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» մրցանակը։

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Փոլ Հանթերի կողմից։ Տեսահոլովակում բացի Ջասթինից և T.I.-ից նաև նկարահանվել է երգի համահեղինակ և պրոդյուսեր Թիմբալենդը։ Տեսահոլովակը 2007 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն խորեոգրաֆիա» մրցանակը։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search